▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

ՍԴ-ում վեթինգը մեկնարկեց. Վահե Գրիգորյանը հայտարարեց՝ «Ստանձնում եմ ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը»

Ես այս ընթացքում բազմաթիվ աղաղակող կոպիտ թերություններ եմ տեսել. Նիկոլ Փաշինյան

Հայտնաբերվել են որոշակի չարաշահումներ. Ռուստամ Բադասյանի կողմից զեկուցվող հարցը հանվեց օրակարգից

Ձեր ասածի մեջ մի հատ թյուրիմացություն կա...Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նստացույցի մասնակիցներին

Էրդողանի կողմնակից հայտնի պոլսահայը զբաղված է թուրքամետ քարոզչությամբ



2018-09-25 22:11:52

Չնայած Թուրքիայում հայկական մշակութային և կրոնական իրավունքների բազմաթիվ խախտումներին՝ Ստամբուլի որոշ հայեր գովաբանում են թուրքական վարչակարգը և հատկապես նրա ֆաշիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Էրդողանի կողմնակից այս փոքրաթիվ հայերը, որոնք օգտվում են հատուկ արտոնություններից և մուտք ունեն բարձրաստիճան թուրք պաշտոնյաների մոտ, իրենց ներկայացնում են որպես տեղի հայկական համայնքի շահերի պաշտպաններ: Սակայն իրականում նրանք ունեն շահադիտական դրդապատճառներ: Նրանք անձնական բիզնես շահեր ունեն կոռումպացված թուրք ղեկավարների հետ կամ ձգտում են պահպանել իրենց ոչ արժանի դիրքերը հայկական համայնքային հաստատություններում: Նման անհատներից մեկը Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի վարչության նախագահ Պետրոս Շիրինօղլուն է:



 

 

 

 

 

 

 

Վերջերս, «ԱՄՆ ֆորում» թուրք-ամերիկյան թերթի լրագրող Փինար Իշիկ Արդորին տված հարցազրույցում, Շիրինօղլուն մի շարք կեղծ հայտարարություններ արեց Թուրքիայի հայ համայնքի մասին և խեղաթյուրեց Հայոց ցեղասպանության փաստերը:

Ըստ Ստամբուլի «Նոր Մարմարա» թերթի՝ Շիրինօղլուի խոսքերը «ցնցիչ էին»: Շիրինօղլուն «ԱՄՆ ֆորում» թերթին ասել է, որ հայերը երբեք այնպիսի բարեկեցիկ կյանքով չեն ապրել, ինչպես Էրդողանի իշխանության օրոք... Նա նաև սխալ հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, որ «1915 թ. դեպքերը կազմակերպվել էին արտաքին ուժերի կողմից՝ Օսմանյան կայսրության կործանման և տապալման նպատակով»:

Բացի դրանից, Շիրինօղլուն ասել է «ԱՄՆ ֆորում»-ին. «Էրդողանից առաջ, մենք նույնիսկ չենք կարողացել ներկել կամ վերանորոգել մեր եկեղեցիները: Մենք դա կարողացանք անել, երբ պետությունը ձևացրեց, թե չի նկատում նման գործողությունները»: Շիրինօղլուն բազմիցս պնդել է, որ նա բարի գործեր է արել Թուրքիայի հայ համայնքի համար: Մի քանի տարի առաջ նա ասել է, որ ինքը հանդիպում է խնդրել Էրդողանի հետ, որն անմիջապես ստացել է: Նա հարցրել է Էրդողանին թույլատրել խաչ տեղադրել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին: Ըստ տեղեկությունների, նա ասել է Էրդողանին. «Ինչպես դուք չեք կարող մզկիթ ունենալ առանց մինարեթի, այնպես էլ հնարավոր չէ եկեղեցի ունենալ առանց խաչի»: Շիրինօղլուն պնդել է, թե «Էրդողանը մեկ գիշերվա ընթացքում խաչը տեղադրել տվեց Աղթամարի եկեղեցու վրա»: Եթե Շիրինօղլուն այդքան ազդեցիկ էր, ապա ինչու չէր խնդրել վերականգնել Աղթամարի կարգավիճակը որպես հայկական եկեղեցի, «թանգարանի» փոխարեն,  թույլ տալով կրոնական արարողություններ իրականացնել միայն տարին մեկ անգամ... Շիրինօղլուն նաև անտեսել է այն փաստը, որ հայերը և այլոք ամբողջ աշխարհում, ներառյալ Պոլսո Հայոց պատրիարքը, պահանջել էին խաչի տեղադրումը եկեղեցու գմբեթին: Այնպես որ, միայն Շիրինօղլուն չէր դիմել նման խնդրանքով:



 

 

 

 

 

 

 

Շիրինօղլուն ժխտել է արևմտյան տարբեր զեկույցներ, որոնք նշում են, թե հայերի կրոնական իրավունքները սահմանափակված են Թուրքիայում՝դրանք անվանելով «կեղծ սցենարներ»: 67-ամյա Շիրինօղլուն ասել է թուրքական թերթին. «Իմ մանկության տարիներից ի վեր հայերը որևէ խնդիր չեն ունեցել»:

Երբ թուրք լրագրողը հիշեցրել է Շիրինօղլուին, որ հայերը դժգոհ են նրա խոսքերից, նա պատասխանել է. «Երբ չես խոսում նրանց ուզածի պես, նրանք թշնամաբար են տրամադրվում: Ես կանգնած եմ պետության կողքին: Ես չեմ դավաճանում իմ սեփական երկրին: Ես հայ եմ, սակայն Թուրքիայի հայրենակից: Մեր հավատքը պատվիրում է մեզ հավատարիմ լինել պետությանը: Մեր Աստվածաշունչը նույնն է քարոզում»:

Շիրինօղլուի ամենավիճահարույց դատողությունները վերաբերում են Հայոց ցեղասպանության նրա սխալ մեկնաբանությանը: Նա հայտարարել է, որ «կասկածներ ունի 1915-ի [հայկական զոհերի] թվաքանակի վերաբերյալ: Նա հավելել է, որ «այն ժամանակաշրջանում հայերը, հրեաները և հույները հարուստ էին, ուստի այդ պատճառով թշնամանք կար նրանց նկատմամբ: Այժմ հայ բնակչությունը աստիճանաբար նվազում է: Ծնելիության մակարդակը ցածր է, մահացության մակարդակը՝ բարձր: Կան նաև խառն ամուսնություններ»:

Երբ թուրք լրագրողը հարցրել է Շիրինօղլուին, թե արդյոք հայերը, հույները և հրեաները համակարծիք են նրան, Շիրինօղլուն դրական պատասխան է տվել և հավելել. «Մենք համաձայն չենք միայն 1915-ի դեպքերի վերաբերյալ: Հույն Պատրիարք Բարդուղիմեոսն ունի վերապահ և սկզբունքային դիրքորոշում, նաև պետության վերաբերյալ: Հրեաները նույնպես սիրում են պետությունը, սակայն նրանք ևս սկզբունքային են: Նրանք չեն հրաժարվում իրենց սկզբունքներից: Այստեղ ապրող հրեաները չեն դավաճանում Թուրքիային, բայց կապված են Իսրայելի հետ»:

Վերջում, Շիրինօղլուն պատասխանել է վերջերս թուրքական լիրայի արժեզրկման մասին: Կրկնելով հարցին Էրդողանի տված նույն պատասխանը, Շիրինօղլուն մեղադրել է արտաքին ուժերին՝ «թուրքական տնտեսության դեմ այս խաղը» կազմակերպելու համար:

Առաջին անգամ չէ, որ Շիրինօղլուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ նման հայտարարություններ է արել: Օրինակ, 2010 թ. վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո նա թուրքական լրատվամիջոցներին ասաց, որ «1915-ը ոչ այլ ինչ էր, եթե ոչ երրորդ կողմերի հրահրած թշնամանք երկու իրար սիրող բարեկամների միջև»: Նա հավելել է, որ իր «պապը զոհերի թվում էր, սակայն նրանց թվում կային նաև շատ թուրքեր»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեռ 2010 թ. պոլսահայերը դիմումագիր են ներկայացրել՝ հայտարարելով, որ Շիրինօղլուն իրենց առաջնորդը չէ և չի ներկայացնում հայկական համայնքը: Զայրացած Շիրինօղլուի հայտարարություններից, դիմումատուները ընդգծել էին՝ «Մենք ապրում ենք մեկ այլ Թուրքիայում»՝ ոչ Շիրինօղլուի նկարագրած Թուրքիայում...

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.