▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի, Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ

 

 

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:

Զրուցակիցները կարևորել են հայ-լիբանանյան ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակից: Կողմերը կարևորել են տնտեսության ոլորտում կապերի խորացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումն ու այդ առումով ընդգծել գործարար ֆորումների կազմակերպման անհրաժեշտությունը:

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը և Միշել Աունը քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցեր և անդրադարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջիկա գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

Լիբանանի նախագահը վերահաստատել է իր մասնակցությունը գագաթաժողովին և համոզմունք հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով:

Զրուցակիցները երկկողմ կապերի ընդլայնման գործում կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը: Միշել Աունն ընդգծել է, որ տեղի հայ համայնքը իր երկրի տարբեր ոլորտներում ունի կարևոր դերակատարություն և հաջողությամբ նպաստում է պետության զարգացմանն ու առաջընթացին:

 

 

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակիի հետ: 

Զրուցակիցները քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը լավագույնս է նախապատրաստվում գագաթաժողովին և պատրաստ է այն անցկացնել բարձր մակարդակով, ինչպես նաև ջերմորեն Երևանում ընդունել կազմակերպության անդամ աֆրիկյան պետությունների բարձր մակարդակի պատվիրակություններին: 

Մուսա Ֆակին համոզմունք է հայտնել, որ գագաթաժողովը կնպաստի Հայաստանի ու աֆրիկյան երկրների միջև հարաբերությունների խթանմանն ու զարգացմանը: 

Զրուցակիցները կարևորել են գագաթաժողովի շրջանակում բիզնես ֆորումի անցկացումը, որը նոր ազդակ կհաղորդի նաև գործարար կապերի ընդլայնմանը: 

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Նիկոլ Փաշինյանի ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի անակնկալ հանդիպումը

Տեսանյութեր Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Կիպրոսի և Ռուանդայի նախագահների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Երեւան վերադառնալուն պես Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի հետ` ԱԺ-ն ցրելու մասին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին