▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Պարոն վարչապետ, հիմա հանգիստ նստենք տեղնե՞րս, թե՞ վեր կենանք ու քայլենք

Մենք եկանք անաղմուկ, հատուկ քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանները բացահայտել են Երևանի պետական համալսարանում կատարված ապօրինություններ

Ոմանց համար ամենայն հայոց գրողը Պուշկինն է... Խառը հարցում Երևանում

Կասեցվել է քաղցրավենիքի, պանրի և ջրի արտադրամասերի գործունեությունը



2018-09-26 11:54:24

 

Սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի կողմից «Արմսվիթ» ՍՊԸ-ի քաղցրավենիքի, շոկոլադի և Ա/Ձ Սամվել Բալոյանին պատկանող պանրի արտադրամասերում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են վտանգավոր սննդամթերքի թողարկումներ:

 

 

 

 

 

 

 

Այսպես՝ «Արմսվիթ» ՍՊԸ-ի «Ֆանտազիա» վանիլային արտադրատեսակի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ, «Կիկի-Վիկի» շոկոլադային արտադրատեսակի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ, «Այսբերգ» վանիլային ջնարակապատ արտադրատեսակի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ, իսկ Ա/Ձ Սամվել Բալոյանի պանրի արտադրամասի «Չանախ» տեսակի փորձանմուշները ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված պահանջներին:

Ա/Ձ Սամվել Բալոյան և «Արմսվիթ» ՍՊԸ արտադրական առանձին գործառույթները կասեցվել են:

Տեսչական մարմինը ստուգում է իրականացրել նաև «ԷՎՐԻ-ԴԵՅ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասերում և պարզել, որ խմելու ջրի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, թողարկվող արտադրանքը՝ շշալցված «Բյուրեղ» ապրանքանիշի խմելու աղբյուրի ջուրը, չի ունեցել որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ:

Կասեցվել է «Էվրի-Դեյ» ՓԲԸ-ի արտադրական գործունեությունը:

Իսկ «Սիսիանի հաց» ՍՊԸ-ում վերացվել են նախկինում հայտնաբերված խախտումները և տեսչական մարմինը թույլատրել է վերսկսել աշխատանքը:


Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.