▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Խաչատուրովի ռոտացիայի հարցը դեռևս բաց է մնում. ԱԳՆ

Այսօր՝սեպտեմբերի 26-ին, ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ռոտացիայի հարցը դեռեւս բաց է մնում, հարցը քննարկվում է, բայց առայժմ որոշակիություն չկա:
Այն հարցին՝ հայկական կողմն արդյոք թեկնածու ունի՞, Բալայանը նշեց, որ եթե հստակություն մտցվի փոխարինման եւ ժամկետների վերաբերյալ, Հայաստանը կառաջադրի իր թեկնածուին: «Սակայն առայժմ հստակություն չկա: Նման նախադեպ չի եղել: Հիմա որոշվում է, թե ինչ սկզբունքով է իրականացվելու ռոտացիան»,- պարզաբանեց Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ կանոնադրությամբ ռոտացիայի սկզբունքով 3 տարի ժամկետով գլխավոր քարտուղար են նշանակվում անդամ երկրների ներկայացուցիչները: Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը պաշտոնավարել է ժամկետի կեսից պակաս: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին