▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի հեղինակը եղել եմ ես. Ֆարմանյան

Մեծ հիասթափությամբ այսօրվա մամուլից  տեղեկացա, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այս մասին չէի արտահայտվի, եթե այս լուրը չտարածվեր մամուլում եւ չլիներ մեկ էական հանգամանք. Հենոյին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի հեղինակը, նախաձեռնողը եւ «լոբբիստը» եղել եմ ես:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պատճառն էլ, ոչ թե եղել է այն, որ դիվանագիտական անձնագիրը «առանձնաշնորհ» է կամ «զարդ» (ինչպես կարող է թվացած լինել այն չեղարկելու որոշման հեղինակներին), ինչի կարիքը ով ով, բայց Հենոն հաստատ չունի, այլ այն պարզ հանգամանքը, որ միջպետական ու միջազգային համաձայնագրերով ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները ազատված են շատ երկրներ մուտքի թույլտվություն` վիզա ստանալու պահանջից:

Related image

 

 

 

 

 

 

 

 

Հանդես գալով միջազգային գրանդ ակումբում, մասնակցելով միջազգային տարբեր մրցաշարերի, իր ակումբի հետ ուսումնամարզական հավաքների մեկնելով տարբեր երկրներ, Հենրիխ Մխիթարյանը ոչ թե ստիպված կլիներ ամեն անգամ իր սովորական անձնագիրը հատուկ փոստով ուղարկել Երեւան կամ այլ քաղաքներ եւ անցնելով տեւական գործընթաց այդ երկրների վիզա ստանար (ակումբակիցները նման անհրաժեշտություն չունեն, որովհետեւ ներկայացնում են Մեծ Բրիտանիան, ԵՄ կամ այլ երկրներ, որոնց քաղաքացիներն ազատված են շատ երկրների վիզա ստանալու պահանջից), այլ ամբողջությամբ կենտրոնանա իր խաղի ու արդյունքի վրա:

 

 ու շարունակում է դարձնել աշխարհում, քան մի քանի տասնյակ դիվանագետներ ու ինձ նման պաշտոնյաներ միասին վերցրած»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին