▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թքել եմ այն ֆեյքերի վրա, որոնք ՀՀԿ-ի անունից քննադատում են ինչ-որ մեկին. Ալիկ Սարգսյան

 

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով սոցիալական ցանցերում հնչող վիրավորանքներին, նշել է.

 

 

 

 

 

 

 

«Էսքան զոմբի մեր երկրում չի կարող լինել, սրանք պատվիրված մարդիկ են, որոնք վարձատրվում են ինչ-որ մարդկանց, կառույցների կողմից և ֆեյսբուքում վիրավորում են մարդկանց: Զոմբիները դիվանների վրա նստած, իրենց կեղտոտ սպարտիվկեքով, որ ոչ աշխատում են, ոչ ուղեղ ունեն, ոչ մի բանով զբաղվում են, էն ժամանակ էլ չեն աշխատել, հիմա էլ չեն աշխատում... Իհարկե, կազմակերպված է, էսքան խաժամուժ մեր երկրում չի կարող լինել: Մի բառ են լսում՝ ՀՀԿ, ու միանգամից հարձակվում են, կապ չունի այդ մարդը ով է, ոնց է ապրել: Արդյո ՞ք այդ ցուցակի մեջ եղել է, թե ոչ, արդյո ՞ք արժանի է այդ խոսքերին: Դա կապ չունի, տրվում է հարձակման հրաման՝ ֆաս, ու ֆասի ժամանակ խաժամուժը հարձակվում է ֆեյսբուքով»,- ասել է ՀՀԿ պատգամավորը, ապա անդրադարձել տվյալ մարդկանց պատժելուն.

«Իհարկե, ես հաճույքով ես նրանց կպատժեի, որոնք հանիրավի ուղղակի վայրահաչ են կատարում: Սա շատ վատ բան է, ազդում է նաև լրագրողների վրա, որովհետև հերթը մի օր ձեզ էլ կհասնի: Իմ հասարակ երեկվա փոքր մեկնաբանության տակ, որի իրավունքը ես ունեմ, ինչ ասես գրում են: Ուզում է 7 հազար խաժամուժ լինի, ոչ մի խաժամուժ չի կարող իմ դիմաց կանգնել ու դեմքիս ասել, որովհետև խոսքով, գործով, ֆիզիկապես, իրենք իմ կողքին կանգնելու իրավունք էլ չունեն»,- հայտարարել է Ալիկ Սարգսյանը:

 

 

 

 

 

 

 

Իսկ այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն էլ ունի ֆեյքեր, որոնք նման բաներ են գրում, Ալիկ Սարգսյանը շեշտել է.

«Ես թքել եմ այն ֆեյքերի վրա, որոնք ՀՀԿ-ի անունից քննադատում են ինչ-որ մեկին: Ինձ մի խառնեք այդ ցուցակին, ես դուրս եմ այդ ամեն ինչից, մի քիչ էլ վեր եմ կանգնաց այդ ամենից»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին