▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, վարչապետը ինչ–որ փուլում կհրավիրվեն Քննիչ հանձնաժողով. Գևորգ Կոստանյան

 

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ-ում ԱԱԺ և ՀՔԾ ղեկավարների ապօրինի գաղտնալսման հետաքննության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, խոսելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ուսումնասիրության և ստեղծված հանձնաժողովի ամբողջական կազմի մասին, ասել է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հայաստանում որևէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ։ Սկզբնապես մենք կազմեցինք հարցումների ցուցակը, բովանդակությունը և հարցումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա կազմելու ենք հրավիրման ենթակա բոլոր անձանց նախնական ցուցակը, յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրության արդյունքում առաջանալու է այլ պաշտոնատար անձանց հրավիրելու անհրաժեշտություն։ Խոսքը հատկապես հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ապահովման և դրանց համար պատասխանատու սուբյեկտների ներգրավման մասին է, որովհետև մեզ համար առաջնահերթ է սահմանադրական և ազգային անվտանգությունը»,- նշել է Կոստանյանը: 

 

Հարցին, թե արդյո՞ք հրավիրվելու են նաև ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դատավորը, որի մասին խոսվում էր գաղտնալսված հեռախոսազրույցում, Գևորգ Կոստանյանը պատասխանել է.

«Տրամաբանական է, որ նշյալ անձինք ինչ–որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին