▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը երեք ուղերձով փորձեց նախահարձակ լինել՝ իր վրայից գցելով պատասխանատվությունը. Աշոտյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշելուց, Ալիեւի կրթական ցենզը գովալուց եւ ինձ պատասխանելուց զատ այսօր 3 կարեւոր քաղաքական ուղերձով փորձեց նախահարձակ լինել՝ առաջանցիկ տեմպերով իր վրայից գցելով պատասխանատվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

 

 

 

 

 

 

 

 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշելուց, Ալիեւի կրթական ցենզը գովալուց եւ ինձ պատասխանելուց զատ այսօր 3 կարեւոր քաղաքական ուղերձով փորձեց նախահարձակ լինել՝ առաջանցիկ տեմպերով իր վրայից գցելով պատասխանատվությունը։

1. Ղարաբաղյան հակամարտության շուրջ օրեր առաջ ձեռքբերված եւ հանրությանը մեծ շուքով որպես մեծագույն դիվանագիտական առաջընթաց հրամցված պայմանավորվածությունների մասով Ալիեւը իրոք կրկին կարող է խաբել։

2. Ազդարարված քաղաքական կոնսուլտացիաներից առաջ սեփական փաստարկների խոցելիությունը նախապես քողարկեց զանգվածային ակցիաների սպառնալիքներով։

 

 

 

 

 

 

3. 2019-պետական բյուջեի նախագիծը, որով մինչ իշխանափոխություն տրված ոչ մի լուրջ խոստում չի իրականանա, պարզվում է, էլի նախորդ իշխանությունների ձեռքի գործն է, կարծես մենք էինք Հանրապետության հրապարակում ժողովրդին խոստանում կարճ ժամանակահատվածում բյուջեն առնվազն 800 մլն $-ով ավելացնել։

Հաջորդ շաբաթը խորհրդարանական է, այս եւ այլ հարցերի մասին խոսելու առիթը կունենանք»,- գրել է Աշոտյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին