▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօրվանից ուժի մեջ է մտել երկրորդ երեխայի համար նպաստը 150 հազար դրամ դարձնելու որոշումը

 

2018թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվում է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից  հայտնում են, որ նախարար Մանե Թանդիլյանը շեշտում է՝ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Այս նախաձեռնությունը ուղերձ է բոլոր քաղաքացիներին, որ պետությունը կարեւորում է երկրորդ երեխայի ծնունդը եւ սատարում ընտանիքներին։

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ:

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014-2016թթ. մեր երկրում ծնվել է երկու կարգաթիվ ունեցող համապատասխանաբար 16051, 15850, 15032 երեխա։ Կանխատեսվում է, որ 2018թ. 2-րդ կիսամյակում Հայաստանում լույս աշխարհ կգա երկու կարգաթիվ ունեցող շուրջ 7500 երեխա: Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կկազմի շուրջ 375 մլն դրամ, իսկ 2019թ. եւ հետագա տարիների համար` տարեկան շուրջ 1.5 մլրդ դրամ:

Անհրաժեշտ բյուջետային հատկացումները 2018թ. համար կիրականացվեն ՀՀ 2018 պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում:

Հիշեցնում ենք, որ «ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հաստատվել էր ՀՀ կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին