▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փողոց դուրս գալով պառլամենտ չեն ձևավորում. Վահրամ Բաղդասարյանը՝ վարչապետի հետ հանդիպումից հետո

Մենք չէինք նստել որոշում կայացնելու, մենք եկել էինք ապագա բանակցությունների համար պայմանավորվածություններ ձեռք բերելու, և դրանք ձեռք ենք բերել:

Այսպես ամփոփեց «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

 

 

 

 

 

 

 

 

Նա դրական համարեց պայմանավորվածությունները, թե ինչ ֆորմատով հանդիպումները կշարունակվեն, նաև այլ խմբակցությունների հետ հանդիպումներ կլինեն: Ըստ նրա՝ պետք է Սահմանադրական ճանապարհով գնալ: Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխություններին կողմ լինելուն, ապա Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ եթե անհրաժեշտություն լինի, և դա միտված լինի երկրի զարգացմանը, ապա դրան չեն կարող կողմ չլինել։

«Մենք պետք է այնպիսի խորհրդարան ձևավորենք, որտեղ լինի իրական ընդդիմություն, դրա համար ժամանակ է պետք, որ քաղաքական ուժերը կարողանան նախապատրաստվել»,-ասաց նա և նշեց, որ դեռ պետք է ընտրական փոփոխությունները քննարկեն, և շուտափույթ կազմակերպման դեպքում քաղաքական ուժերը հնարավորություն չեն ունենա նախապատրաստվելու ընտրություններին:

 

 

 

«ՀՀԿ» խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենց քայլերը լինելու են ընտրություններին նախապատրաստվելը. հերթական թե արտահերթ՝ բանակցությունները ցույց կտան:

«Մենք լիարժեք քաղաքական պառլամենտ պետք է ունենանք, որ իշխանությանը հարիր ընդդիմություն ձևավորվի, և դրա համար ժամանակ է պետք, և ոչ թե ոգևորության, այլ ճիշտ գնահատականների արդյունքում խորհրդարան պետք է ձևավորվի»,- ասաց նա:

Ամեն դեպքում, Վահրամ Բաղդասարյանը քննարկումների մեկնարկը հաջող համարեց, նշեց, որ առաջարկություն չեն արել և եկել են համաձայնության հետագա հանդիպումների շուրջ:

Մանրամասների վերաբերյալ նա նշեց, որ դա իր և վարչապետի գաղտնիքը թող մնա, քանի որ քննարկումները չեն ավարտել: Նա ընդգծեց, որ ինքը բանակցում էր խմբակցության 49 անձանց անունից: 

«Պետք է հնարավորություն և ժամանակ տրվի քաղաքական ուժերին, որ նախապատրաստվեն նոր ընտրություններին»,- ասաց նա և նշեց, որ եթե քննարկման արդյունքում լինի անհրաժեշտություն՝ այդ ճանապարհով կգնան:
Հարցին՝ մտավախություն չունի, որ ժողովուրդը դուրս կգա փողոց, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այդ ամբողջ պատասխանատվությունը իշխանությունն է կրում:

«Փողոց դուրս գալով պառլամենտ չեն ձևավորում»,- ասաց նա:

Տեսանյութը՝ ստորև

Աղբյուրը՝ news.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին