▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը. օրն ու վայրը հայտնի է

 

Հայտնի է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի երեկոյի եւ հուղարկավորության օրն ու վայրը: Մեծն շանսոնյեին հրաժեշտ կտան ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 5-ին: Այս մասին ուղիղ եթերով հայտարարեց ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

«Ցավալի է, որ այսպիսի նախաճգնաժամային իրավիճակը համընկել է սգո օրերի հետ: Մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Շառլ Ազնավուրը, եւ որքան հասկացա Ազնավուրի ցանկություններից մեկն է եղել, որպեսզի նա Ֆրանսիայում հուղարկավորվի: Ուրբաթ օրը տեղի է ունենալու նրա հրաժեշտի արարողությունը: Ես մեկնելու եմ Ֆրանսիայի մայրաքաղաք՝ մասնակցելու հրաժեշտի երեկոյին եւ հոգեհանգստին»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստան կվերադառնա շաբաթ օրը՝ հոկտեմբերի 6-ին:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին