▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Ազնավուրի ծննդյան սխալ գրված տարեթվի պատասխանատուն. ԱԳՆ-ն գիտի մեղավորին

Շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան տարեթվի հետ կապված կիքսը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բացման ընթացքում տեղի է ունեցել Agence Publics ֆրանսիական գործակալության մեղքով, որը պատասխանատու էր միջոցառման բովանադակության ու գրաֆիկայի համար։

 

 

Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է գագաթաժողովի քարտուղար, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։ րեկ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ էկրանին Շառլ Ազնավուրին նվիրված տեսահոլովակ հայտնվեց։ Դրանում սխալ էր նշված էր մեծն շանսոնյեի ծննդյան թիվը։ 1924 թվականի փոխարեն սխալմամբ գրվել էր 1914։ Լուսանկարը միանգամից մեծ տարածում էր ստացել համացանցում, ինչն առաջացրել էր օգտատերերի վրդովմունքը։ Քաղաքացիները մեղադրել էին կազմակերպիչներին  անփութության մեջ ու կոչ  արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

 

 

 

 

«Բովանդակության ու գրաֆիկական լուծումների համար պատասխանատու է Agence Publics-ը, քանի որ միջոցառման գլխավոր կազմակերպիչը հենց այդ գործակալությունն է։ Շանսոնյեի ծննդյան տարեթվի հետ կապված սխալը նրանց մեղքով է տեղի ունեցել, ու մենք արդեն բացատրություն ենք պահանջել», — հայտնեց Բալայանը ու ավելացրեց, որ կազմակերպությունը դա տեխնիկական վրիպակ է որակել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին