▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասե՞լ է, թե՞ չի ասել...

ֆեյսբուքյան օգտատեր Մոդերատոր Մոդերան գրում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պարզվում ա, սաղ մինուսների հետ մեկտեղ նաև ստախոս ա: Տեսնելով, որ տրանսպորտի թանկացման մասին իր ելույթը ակտիվ քննադատվում ա սոցցանցում, որոշեց խմբագրել խոսքը՝ գրելով, թե ինքն էլի սխալ ա հասկացվել, մի բան էլ մեղադրեց ԶԼՄ-ներին իբր խոսքը աղավաղելու համար:

 

 

 

Չեմ ալարել, նստել բառացի սղագրել եմ Հայկոյի հայտարարությունը, որը փաստացի ապացուցում ա, որ Հայկ Մարությանը ստում ա՝ իր հերթական բլթոցը ծածկադմփոց անելու համար:

Մի արեք, պարզապես մի արեք ...

«Սուտ է, թողեք թող աշխատեն»  ասողները կարան լսեն 20.21 րոպեից:

Հայկ Մարության. «Զավեշտալի է, որ 5 տարվա ընթացքում ամեն ինչի՝ անգամ լուցկու, կարագի գինը թանկացել է բացի տրանսպորտից: Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ մենք ասում էինք՝ մի թանկացրեք, այս անգամ, ըստ իս, որ չի թանկանում դա արդեն օբյեկտիվ չի: Ինձ թվում է՝ նախորդ իշխանությունն ուղղակի վախենում էր գին բարձրացնել, որպեսզի նոր ալիք չբարձրանար, բայց գուցե օբյեկտիվության պահ կա բարձրանցելու մեջ: Բայց շատ կարևոր է, որ պետք է փոխվի տրանսպորտը, տեղափոխվելու միջոցները պիտի փոխվեն և նոր խոսենք գների մասին: Գների բարձրացման կամ ոչ բարձրացման համար մենք նույնպես պետք է միասին որոշենք: Երևանի բնակիչներին պետք է ասենք՝ տրասնպորտը փոխվեց, հիմա տոմսի ինքնարժեքն այսքան է: Թիվը կոնստատնտ է, չի փոխվելու: Հիմա մենք սուբսիդավորենք դա և քաղաքացիների համար չթանականա, բայց սուբսիդավորումը միևնույն է քաղաքային բյուջեից է գնալու և քաղաքական բյուջեով ինչ-ինչ հարցեր չի լուծվելու: Ես միշտ բերում եմ մանկապարտեզների վերանագորման օրինակը կամ չգիտեմ՝ դպրոցների բակերի բարելավման և այլն: Այսնինքն՝ այդ հարցերը չենք լուծելու և մենք սուբսիդավորելու ենք տրասնպորտը, թե մենք ուզում ենք մի փոքր թանկանա տրանսպորտը և այդ հարցերը լուծենք»»:

Ավելի ուշ ֆեյսբուքյան նույն օգտատերը հետևյալ գրառումն է կատարել.

«Գիտեք՝ երկիրը երբ կդզվի, որ Կարգին Հայկոն կանգնի ասի տրանսպորտի թանկացումն անխուսափելի ա ժողովուրդ ջան, մինչև չթանկացնենք նորմալ տրանսպորտ չենք ունենա: 2013թ-ին էլ դեմագոգիա էինք անում, երբ պնդում էինք, որ տրանսպորտը չպիտի թանկա: Գիտեք՝ երկիրը երբ կդզվի, երբ հասկանք, որ ֆուտբոլի խնդիրը ոչ Նեմեցնա, ոչ Վանեցը, ուղղակի առաջ ընդունված էր սաղ գցել Նեմեցի վրա ու թեթևացած ապրել: Նաև խաբկանք էր էն, որ Նեմեցից ազատվելուց հետո Հայաստանի հավաքականը թույն թիմ ա դառնալու: Գիտեք՝ երկիրը երբ կդզվի, երբ իշխանությունը մարդկանց չներշչի, որ իրանք հպաաաաարտ են, դուխով ու բացառիկ, այլ բացատրի, որ հպարտ, դուխով ու բացառիկ դառնալու համար պիտնի անվերջ ինքնակրթվել ու զարգանալ՝ աղբը թափելուց մինչև գիտակցված ընտրություն ու տենց...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին