▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լյովա Խաչատրյանը և Վահան Կարապետյանը դուրս են եկել ԲՀԿ-ից

«ԲՀԿ» կուսակցության անդամ Լյովա Խաչատրյանը և Վահան Կարապետյանը դուրս են եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լյովա Խաչատրյանը: Նա նշեց, որ շատ հնարավոր է՝ ազնիվ մարդկանց թիմով մասնակցեն խորհրդարանական ընտրություններին: «Ծիծաղելով, ուրախանալով որոշեցի դուրս գալ, որովհետև այլ ռակուրսով եմ նայում այսօրվա երևույթներին»,- ասաց նա:

-Պարո՛ն Խաչատրյան, դո՞ւրս եք եկել ԲՀԿ-ից և ի՞նչ պատճառով։

–Դուրս եմ եկել ու վերջ: Ցանկություն ունեմ առանձին գնալ...

- Հնարավո՞ր է՝ կուսակցություն ստեղծեք։

-Շատ հնարավոր է՝ ազնիվ մարդկանց թիմով մասնակցենք խորհրդարանական ընտրություններին:

-ԲՀԿ-ի մեջ ի՞նչն էր խնդիրը:

-ԲՀԿ-ի մասին խոսել չեմ ցանկանում, և սիրուն էլ չի լինի իմ կողմից խոսել մի թիմի մասին, որի կազմում եղել եմ։

-Կուսակցությունում Ձեր դուրս գալու լուրը ինչպե՞ս է ընդունվել:

-Նորմալ երևի, չգիտեմ։

 

 

 

 

 

 

 

-Վահան Կարապետյանը և՞ս դուրս է եկել, համատե՞ղ եք կուսակցություն ստեղծելու: (Վահան Կարապետյանի հետ կապ հաստատել չհաջողվեց–խմբ.)

- Մենք միասին ենք բոլոր գործերում, միասին ենք մտածում քաղաքական շատ գործընթացների և երևույթների մասին, մենք գաղափարակիցներ ենք, իսկ կստեղծենք, թե չենք ստեղծի, ցույց կտա ժամանակը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին