▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրս թունավորվել է սովորական աջիկայից, ոչ թե սև խավիարից. Արարատ Միրզոյան

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Քանի ամիս է՝ փորձում եմ հնարավորինս անտեսել  իմ և իմ ընտանիքի մասին «մամուլով» պարբերաբար տարածվող էժանագին զրպարտությունները և հերյուրանքները՝ մտածելով, թե սրիկայությունն ու անբարոյականությունն էլ, ի վերջո, սահման պիտի ունենան։ Փաստորեն անհիմն լավատես էի։

 

 

Կոնկրետ այս մի զրպարտության առթիվ։ Նախ՝ մայրս թունավորվել է սովորական աջիկայից, ոչ թե սև խավիարից։ Երկրորդ՝ միակ պետական մեքենան, որը այդ առիթով հայտնվել է այդ հիվանդանոցի մոտ, եղել է իմ ծառայողականը. երկու անգամ ընդմիջմանս ընթացքում, մեկ անգամ էլ աշխատանքից հետո այցելել եմ մորս։ Հուսամ՝ սենց դեպքերի համար անթույլատրելի ճոխություն չեք համարի։ Ավելորդ է ասել, որ որևէ ճնշում որևէ բժշկի նկատմամբ չի գործադրվել։ 

Չէ, դատական հայց չեմ ներկայացնելու։ Ժամանակ չունեմ։ Համ էլ՝ ազատ մնացեք, նույնիսկ սրիկայության ու անբարոյականության մեջ։ Առողջություն ձեր ընտանիքներին։

Հ.Գ. Մայրս լավ է, արդեն տանն է»:

Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների մի քանի օր առաջ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մայրն առողջական խնդիրներ է ունեցել, նրան սննդային թունավորմամբ տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին