▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրատվամիջոց կա, որ իմ մասին մի հոդված գրելու համար 3-4 մլն դրամ գումար է վերցնում, վարկ է փակում. Արթուր Վանեցյան

 

«Անբարեխիղճ լրատվամիջոցներ կան, որ Վանեցյան ազգանունը գրելու համար մեծ գումարներ էին վերցնում, վարկեր են փակել արդեն: Անկեղծ եմ ասում: Իմ մասին մի հոդված գրելու համար 3-4 մլն դրամ գումար են վերցնում: Ես դատի չեմ տալիս, որ չասեն՝ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներ կան»:  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ թեև հայտարարել էր, որ լրատվամիջացների հետ շատ չի շփվելու, բայց դրանից հետո որոշ լրատվամիջոցներ սկսել են ապատեղեկատվություն տարածել:

 

 

 

 

 

 

 

 

Միաժամանակ, Արթուր Վանեցյանը  հրաժարվեց պատվեր տվողների եւ կատարողների անունները տալուց. «Ես անուններ չեմ տալու»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ուժային կառույցներն աշխատելու են արտակարգ ռեժիմով: «Մենք կատարում ենք մեր պարտականությունները օրենքի շրջանակներում: Մենք մեր պարտականությունները կատարելու ենք բարեխիղճ կերպով»,- ասաց նա:

 

Կարդացեք նաև՝ Գաղտնալսման պատվիրատուն հասարակության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Եղել է փորձաքննություն. Վանեցյանը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքներում հայտնաբերված զենքի մասին

ԱԱԾ–ն կհրապարակի տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ու «Կոնգրես» հյուրանոցի կապի մասին. Վանեցյան

 

Ինչո՞ւ ԱԱԾ ընդունելությունների տունը չտրամադրվեց Սերժ Սարգսյանին. պարզաբանում է Արթուր Վանեցյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին