▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում տեղի ունեցած ավտովթարի զոհերը, վերջին տվյալով, չորսն են

Արդեն հայտնել ենք, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան Մ-2 ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ բախվել են «Scania» (վարորդը՝ Եվսև Աբդուլազի Հասանլիզադեն, ծնված 1961 թ., ԻԻՀ քաղաքացի) և «ՎԱԶ-2107» (վարորդը՝ Ծ. Խ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները (Տ. Ա., 1991 թ., Ս. Թ., 1960 թ., Ն. Խ., 2015 թ. ) տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երկու դի ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ևս երկու դի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, մահացածները ընտանիքի անդամներ են՝ 3–ամյա երեխա, նրա հայրը, մայրը և մորաքույրը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին