▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ-թուրքական սահմանին սահմանախախտների խումբ է ձերբակալվել

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու փորձ ձեռնարկած խմբի:

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:



Սահմանախախտները փորձել են գիշերը գաղտնի մտնել Արաքս գետը ու կարճ ժամանակահատվածում հատել սահմանը: Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողները իրենց օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը:

Նախնական տվյալներով ձերբակալվածները ծագումով Հարավային Ասիայից են: Սահմանն ապօրինի հատելու նպատակը կպարզեն կոմպետենտ մարմինները: Սահմանված օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտները փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները նկատել են անհայտ անձի, ով հատել է հայ-թուրքական սահմանը:

Սահմանախախտը ուշադիր զննել է տեղանքը և փորձել է աննկատ առաջ շարժվել: Պարզվել է, որ սահմանախախտը Թուրքիայի քաղաքացի է՝ ազգությամբ քուրդ: Նա հատել է սահմանը Թուրքիայի իրավապահ մարմիններից թաքնվելու նպատակով: Հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու ևս մեկ դեպք էր գրանցվել հոկտեմբերի 14-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին