Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հոկտեմբերի 16-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 04:00-ի սահմաններում բժշկական դիմակներով դիմակավորված 2 անձինք Արագածոտն գյուղի 3-րդ փողոցի 17-րդ տուն են մտել, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, և բռնություն են կիրառել տանտիրուհու՝ 46-ամյա Ռուզան Ռասոյանի և նրա մոր՝ 70-ամյա Խազալ Ռասոյանի նկատմամբ:
Դիմակավորված ճիվաղները կանանցից պահանջել են գումար, ոսկեղեն, սակայն կանայք ճիվաղներից ավելի տղամարդ են գտնվել և տեղի է ունեցել քաշքշուկ, որի ընթացքում ստահակներից մեկի բժշկական դիմակը ընկել է գետնին, որից հետո ժողովրդի ասած գող՝ սիրտը դող հոգեբանությամբ դիմել են փախուստի:
Նյութը՝ այստեղ