▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանում վիճակն աննախադեպ հանգիստ է, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ ադրբեջանական կողմի հետ. Փաշինյան

Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ հայ ադդրբեջանական սահմանին եւ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում վիճակը աննախադեպ հանգիստ է եւ դա ինչ-որ առումով Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունք է:

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՆիկոլՓաշինյանը:

«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես պայմանավորվել էինք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ: Կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի կամ Ադրբեջանի նախագահին, իսկ եթե նրանց կողմից լինի, կհասնի ինձ: Այնպես չէ, որ ամեն միջադեպի դեպքում կապի մեջ ենք մտնում՝ ըստ անհրաժեշտության»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին