▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նյարդերը տեղի են տվել․ Դիանա Գասպարյանը՝ հոր սպառնալիքների մասին

«Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում, բայց  նյարդերը տեղի են տալիս, երբ տեսնում ես, թե դստերդ ինչքան են ամեն օր վիրավորում, սադրում, վատաբանում։ Պարզապես նյարդեր են տեղի տվել։ Ես երբեք նման ցուցում չեմ տվել, իմ հայրիկը երբեք քարոզարշավի ամբողջ ընթացքին չի խառնվել, և ես տեղյակ չեմ  եղել այդ հեռախոսազրույցից, մինչև ձայնագրությունը»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին  Irakanum.am-ի հետ զրույցում ասել է  Էջմածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը, անդրադառնալով սկանդալային ձայնագրությանը, որտեղ հայրը սպառնում և վիրավորում է քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանին։ «Ես ինքս պատրաստ եմ Գևորգ Մանուկյանից ներողություն  խնդրել»,- ասաց Գասպարյանը, հավելելով, որ պատրաստ է զրուցել Մանուկյանի հետ անձամբ։ «Իմ հայրը պարզապես փորձել է որքան հասկացա բացատրել, որ եղել եմ ընդամենը դատավորի գործավար և չէի կարող մարդ դատել, և որևէ կապ չեմ ունեցել իր գործի հետ, և առհասարակ որևէ գործի հետ։ Դա որքան հասկացա Գևորգ Մանուկյանը չի ցանկացել ընդունել ինչքան ժամանակ, և պարզապես հորս նյարդերը տեղի են տվել, որի համար ես ներողություն եմ խնդրում Գևորգ Մանուկյանից»,- ասաց Էջմածնի քաղաքապետի թեկնածուն։

 

 

Դիանա Գասպարյանը վստահեցրեց, որ ինքը կիրթ անձնավորություն է, և մշտապես պայքարել է անարդարությունների դեմ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Ոտքերդ կջարդեմ․ Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հայրը՝ քաղբանտարկյալին. ձայնագրություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին