▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավապահներին ներքին հրահանգ է իջեցվել

Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում գործունեություն ծավալող քննչական մարմինների կողմից նախաքննություն իրականացնող պաշտոնատար անձինք տարբեր քրեական գործերով անցնող մեղադրյալների կամ նրանց հարազատների մասին հայտարարություններ են անում՝ մարդկանց մեղադրելով այս կամ այն արարքի մեջ, սակայն հետագայում այլ բան է պարզվում:

 

 

Եվ արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ դեռևս մարդկանց մեղավորությունը չապացուցված, մոտավոր փաստերի վրա իրավապահ համակարգը կալանավորում է նրանց՝ այդ կերպ շտապելով սևացնել մարդկանց:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահ համակարգին ներքին հրահանգ է իջեցվել նախաքննության ընթացքում քննվող գործերով որևէ բան չխոսել, որպեսզի հետագայում խնդիրների առաջ չկանգնեն եւ այդ կերպ խուսափեն հետագա բարդություններից: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին