Գյումրիի գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված նորածին երկվորյակների մայրը հրաժարվել է փոքրիկների խնամքից՝ նշելով, որ սոցիալական ծանր պայմանների պատճառով չի կարողանալու մեծացնել երեխաններին:
Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։
«Երկուշաբթի օրը երեխաները կհաշվառվեն՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ»,– նշել է նա։
Վերջինիս խոսքով՝ աղջիկը Գյումրի էր գնացել մոր հետ, ով նրան մենակ է մեծացրել:
Հավելենք, որ բազմաթիվ մարդիկ արդեն իսկ դիմել են՝ փոքրիկ եղբայրներին որդեգրելու համար։
Հիշեցնենք, որ երեխաների մայրը հայտնաբերվել է նախօրեին։ Ըստ ոստիկանության, նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է։