▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարգավաճի իմ ցուցակը, մեծամասնութունը փոխելու եմ...Գագիկ Ծառուկյան


Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցում էր ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հիմնադրած Երդվյալ ազատամարտիկների միության համագումարին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության համապետական ցուցակը արմատական փոփոխությունների է ենթարկվելու:

«Ես իմ Բարգավաճի ցանկը, մեծամասնությունը փոխելու եմ, լինելու են նորմալ… ամեն ինչ կտեսնեք», - հայտնել է Ծառուկյանը:

Հարցին, թե սա նշանակում է, որ փոփոխվածներն իրենց չեն արադարացրել, նա պատասխանեց՝ բոլորն էլ արդարացրել են, բոլորը նույն տեղում չեն մնալու անընդհատ, կյանքը զարգանում է, ոչ մի թիմակցի չենք անտեսելու, այլ համապատասխան այլ աշխատանքի են անցնելու, այնպես որ՝ մի տեղում չի կարելի լճանալ:


Դիտարկմանն էլ, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործարարները չեն կարող լինել ապագա ԱԺ-ում, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Ուրեմն ես խնդրում եմ, որ տեղյակ լինեք՝ պարոն Վարչապետն ասաց, որ մեր երկրում օլիգարխներ չկան, կան, ասենք թե, սեփականատերեր: Եվ ցանկացած մարդ, ով ցանկանում է, կարող է ժողովրդի վստահության քվեն վերցնել: Այսօր օլիգարխ չկա»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նաև ԲՀԿ ղեկավարը շեշտել է, որ «այսօր արդեն պարոն Փաշինյանի հետ» նորմալ համագործակցում են, որպեսզի ձեռք ձեռքի տված երկիրն այս վիճակից հանեն:

Գագիկ Ծառուկյանը հավելել է, որ կան խանգարողներ, բայց նման բան չի լինելու ու ամեն ինչ լավ է լինելու:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին