▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհավո՛ր հոբելյանդ, Երևա՛ն ջան...Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքան իր էջում շնորհավորել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանը:

«Սիրելի՛ երևանցիներ,
ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս համայն հայության մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ։

 

 

 

Քաղաքի հիմնադրման այս պատկառելի տարեդարձը լավագույնս փաստում է, որ Էրեբունուց դեպի նորօրյա Երևան հասնող հազարամյակների պատմության ընթացքում յուրաքանչյուր սերունդ իր ուրույն և կարևոր ներդրումն է ունեցել.
Երևանը մարդիկ են, պատմություններ, սերունդներից եկող ժառանգություն ու դեպի դարեր տանող պատգամ։

Երևանը տուն է ու մեծ ընտանիք, որի հանդեպ հոգատարությունը բոլորիս պարտքն է, իսկ հիմնադրման օրը` յուրաքանչյուրիս հպարտությունն ու ձեռքբերումը։
Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն այսուհետ էլ սրտացավ և նվիրումով է շարունակելու անել հնարավորը՝ հանուն Երևանի շարունակական զարգացման, հզորացման և հարատևման։

Շնորհավո՛ր հոբելյանդ, մեր բարի ու ջերմ, միշտ երիտասարդ, Երևա՛ն ջան»,-գրել է Տարոն Մարգարյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին