▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Ալավերդիում. լոգարանում հայտնաբերվել է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, 21-ամյա երիտասարդի դին

Լոռու մարզում, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել ժամը 19:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Չուխաջյան 36 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ տղայի դի կա:

 

 

 

 

 

 

 

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 21-ամյա Սանասար Սիմոնյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների, Ս. Սիմոնյանը սրտի անբավարարության հետևանքով հանկարծամահ է եղել:

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը հայտնում է նաև, որ Ս. Սիմոնյանը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է եղել և ծառայությունն անցկացրել է Արցախի Պաշտպանության բանակի ամենաթեժ կետերից մեկում՝ առաջնագծում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին