▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում սիրո ու համերաշխության էջը պիտի դառնա նաեւ ազգային միասնականության էջ. Արամ Ա

Հայաստանում սիրո ու համերաշխության էջը պիտի դառնա նաեւ ազգային միասնականության էջ: Այս մասին  Արամ Ա կաթողիկոսը ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

 

 

«Վերջին ամիսների ընթացքում մեր ժողովրդի կյանքում, հատկապես Հայաստանում սիրո եւ համերաշխության նոր էջ բացվեց, եւ ես վստահ եմ, որ այս սիրո ու համերաշխության էջը նաեւ պիտի դառնա ազգային միասնականության էջ, մեր ժողովրդի բոլոր զավակների ամբողջական հանձնառությամբ ու մասնակցությամբ Հայաստանի վերաշինության սրբազան առաքելության:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, պարոն վարչապետ, պիտի շարունակի վերանորոգ նվիրումով ու հավատքով իր ամբողջական մասնակցությունը բերել Հայաստանի հզորությանը, Արցախի ամրապնդմանը ձգտող բոլոր աշխատանքներին»,-նշել է նա:

Կարդացեք նաև՝ Տեղի ունեցավ առանձին հանդիպում Արամ Ա. կաթողիկոսի և Նիկոլ Փաշինյանի միջև 

 Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Զմմառի վանքում մասնակցել են ողջույնի աղոթքին

 

 

Ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Բեյրութում

 

Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ո՞նց է իշխանությունը թաքուն լուծելու Արցախի հարցը. Նիկոլ Փաշինյան  

Օրերս հանդիպել եմ Վեհափառին եւ իմացել, որ ինձ ինչ-որ աղանդի հետ են կապում. Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին