▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորդորում եմ ունենալ քաղաքական կոնսենսուսի հասնելու ցանկություն. Նաիրա Զոհրաբյանը 2 պայման դրեց ՀՀԿ-ի առաջ

ԱԺ արտահերթ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմեց ՀՀԿ-ական պատգամավորներին՝նշելով.

 

 

 

 

 

 

«Կամ գնում ենք արտահերթ ընտրությունների նոր օրենսգրքով, կամ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով, եւ մենք դեկտեմբերին կայանալիք անխուսափելիորեն կայանալիք ընտրություններին գնում ենք հին Ընտրական օրենսգրքով: Ասել, որ ժամանակ չենք ունեցել ընտրական օրենսգիրքը քննարկելու… ես եւ իմ ընկերները ամռան ամիսներին ԱԺ-ում հանգամանորեն քննարկել ենք եւ էական փոփոխություն մեր քննարկածից չի եղել: Կոչս բարեկամական է բոլոր ուժերին` գնալ կոնսենսուսի ճանապարհով, ընտրությունների գնալ շատ ավելի բարելավված ընտրական օրենսգրքով, քան այն ընտրական օրենսգրքով, որն ուղղակի ապաքաղաքականացրեց 2017-ի ապրիլյան ընտրությունները: Ինչ վերաբերում է երկրորդ ընթերցումը մի քանի օր հետաձգելուն, էստեղ խնդիր չկա: Եթե կառավարությունը կտեղավորվի իր հաշվարկներում, կարծում եմ՝ այդ հարցը եւս լուծելի է: Հորդորում եմ ունենալ քաղաքական կոնսենսուսի հասնելու ցանկություն»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին