▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Վատացել է Ռուբեն Հայրապետյանի առողջական վիճակը

Մանվել Գրիգորյանը ցան­կանում է լքել Հայաստանը եւ բուժման համար մեկնել Ֆրան­սիա

Տեսանյութ, թե ինչպես են թալանում Հյուսիսային պողոտայում գտնվող սննդի կետերը

Փաստաբաններին չընկալենք, որպես պոտենցիալ մեղադրյալների անձնական բարեկամներ. Նիկոլ Փաշինյան

Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը նաեւ Նիկոլ Փաշինյանն է. Դանիել Իոաննիսյան



2018-10-22 21:17:43

Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու «թեթևակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլև գործադիր իշխանությունը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, ընտրություների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը:

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը Ընտրական օրենգրքի նախագծի մշակման մասնագիտական հանձնաժողովի անդամ է։

«Ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների պրոցեսը: Այդ դեպքում ԱԺ-ի վրա հանրային ճնշման հնարավորություն կունենայինք, եթե սենց սաբոտաժ արվեր:

 

 

 

 

 

Հույս ունեմ, որ դեռևս կարելի է փրկել իրավիճակը և փոփոխել օրենսգիրքը»,–գրել է Դանիել Իոաննիսյանը:

Կարդացեք նաև՝ ԱԺ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները. Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղերձը







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.