▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առավել ևս Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը: 

 Սրանց պետք է արմատախիլ անել»։





Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու նպատակով վարչություն հրավիրված մի ՍՊ ընկերության փաստացի տնօրենը հաղորդում է տվել, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեղակալ Սամսոն Առաքելյանը և նույն բաժնի տեսուչ ոմն Վաղիկ, 2018 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին ընկերության համար խոչընդոտներ չառաջացնելու, ստուգումներ չիրականացնելու և որոշակի թերությունների ու խախտումների վրա, այսպես ասած, աչք փակելու համար, որպես կաշառք իրենից պահանջել են ընդհանուր՝ 1.000.000 դրամ:

 

 



 

 

Հոկտեմբերի 22-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պահանջած կաշառքը ստանալու պահին մերկացվել ու բռնվել է նշված բաժնի պետի տեղակալ Սամսոն Առաքելյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին