▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարճատև օգուտի համար չի կարելի վնասել բնությունդ, երկիրդ, ժողովրդիդ. Սերժ Թանկյանը` Ամուլսարի մասին

 

 

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հատուկ ուղերձ է հղել՝ կապված Ամուլսարի հանքի շահագործման ու դրա դեմ քաղաքացիական բողոքի ակցիաների հետ:



Թանկյանն իր աջակցությունն է հայտնել հանքի շահագործմանը խոչընդոտել փորձող ակտիվիստներին: Նա մասնավորապես գրել է.

«Մենք գիտենք, որ հանքերը հարատև վնաս են հասցնում բնական միջավայրին՝ անկախ նրանից, թե դա ինչ տիպի հանք է, թե որքան լավ է վերահսկվում հանքի գործունեությունը աղտոտիչների առումով, այն ամեն դեպքում հարատև վնաս է հասցնելու բնական միջավայրին: Մանավանդ բաց հանքերը, ինչպես առաջարկվել է Ամուլսարի դեպքում, որտեղ օգտագործվելու են պայթուցիկներ և այլն:

Ոչ մի երաշխիք չկա, որ աղտոտիչները չեն թափանցի ջրային ավազաններ: Ինձ համար սա խնդիր է, քանի որ ազդում է Հայաստանում ապրող մարդկանց վրա: Մոդելն ինքնին կենսակայուն չէ:

 

 

 

 

 

 

 

 

 

Եվ ի վերջո, ոչ ոք չի հարցնում այնտեղ ապրող մարդկանց՝ ուզո՞ւմ են նրանք այդ հանքը, թե՞ ոչ: Բնիկ ամերիկացիներն ասում էին՝ երեխաներիդ կերակրելու համար չպետք է թոռներիդ սպանես: Այսինքն՝ կարճատև օգուտի համար չի կարելի վնասել բնությունդ, երկիրդ, ժողովրդիդ: Այս է պատճառը, որ ես դեմ եմ հանքարդյունաբերությանը ընդհանրապես և Ջերմուկի մոտ «Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարի հանքի շահագործմանը մասնավորապես»:

Կարդացեք նաև՝ Մեր սերունդների ապագայի վրա քար գցելով մեզ պետք չի փող աշխատել...Ամուլսարի ճանապարհները փակ են մնում

Սեղանին դրել ենք այն բարիքները, որոնք հանքի շահագործման դեպքում կվերանան. ջերմուկցին՝ Նիկոլ Փաշինյանին

Ցանկացած որոշում պետք է կայացնենք փաստերի հիման վրա. Նիկոլ Փաշինյանն՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին. Տիգրան Ավինյան

Տեսանյութ՝ Ամուլսարում արված պայթեցումներից. ահա թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին