▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսին կլինի եղանակը հոկտեմբերի վերջին

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 24-25-ը շրջանների զգալի մասում, 23-ին` հատկապես երեկոյան ժամերին, առանձին շրջաններում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

 

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 7-9 աստիճանով։

 Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև և թույլ անձրև։ Հոկտեմբերի 24-25-ը` հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև: 

Հոկտեմբերի 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին