▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնի քաղաքապետին վերագրվող տեսանյութում իրականում հնդիկ պոռնոաստղ է

Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի քանի օգտատերեր տարածում են ինտիմ լուսանկարներ և գրառումներ անում, որ լուսանկարում երևացող կինը Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանն է:

Օգտատերերը նաև գրում են, որ լուսանկարները վերցված են ինչ որ տեսանյութից, որը այժմ հեռացված է համացանցից:

 

 

Թեմային անդրադառնալով  politik.am գրում է, որ կայքին հաջողվել է պարզել, որ համացանցում տարածված տեսանյութում իրականում հնդիկ պոռնոաստղ Richa Pallod-ն է(արգելված տեսանյութերի հղում չենք տեղադրում, բայց տեղեկատվությունը ստուգել ցանկացողները Google որոնողական համակարգում կարող են գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ նշելով դերասանուհու անունը)։  Այս տեսանյութը մեծահասակների համար նախատեսված կայքերում է հայտնվել  դեռևս երկու տարի առաջ։

Կարդացեք նաև՝ Ես այդ ինտիմ պահեր պարունակող հոլովակի աղջկա հետ որևէ կապ չունեմ. Դիանա Գասպարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին