▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է ասում». Ցոլակյանը՝ 2–րդ նախագահի հայտարարության մասին

«Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է ասում»։ Այսօր՝ հոկտեմբերի 26–ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահի՝ իր մասին արված հայտարարությանը, հաղորդում է Aravot.am–ը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Այո, ինքը ճիշտ է ասում, ես գործարքների մեջ չեմ եղել։ Գիտեք` հարկային ծառայության պետի գործառույթները շատ պարզ են, այնտեղ հարկերի հետ կապված գործառույթներ են, որոնք ես կատարել եմ պատշաճորեն, ուրիշ բան չեմ կարող ասել»,- ասել է նա։

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես ասել էր. «Իրենց թվում է, թե մեր երկրում կառավարման մարմինները միայն կոռուպցիայով էին զբաղված, ոչ մի բան չէին անում:  Բայց նայեք: Կոնկրետ, Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել, եւ ենթադրվում է, որ ստացել է, որովհետեւ նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչեւ 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ՝ մի քանի տարի եւ 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար»

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին