▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանը՝ Նահապետ Գևորգյանի որդու և քանաքեռցի Տույի քրոջ՝ ՔՊ թեկնածուներ լինելու մասին

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքում.այս մասին Արայիկ Հարությունյանը նշեց ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը:

 

 

«Երբ քարոզարշավի տրամաբանությունը վերջնական որոշենք, այդ ժամանակ մանրամասներ կներկայացնենք: Ազգային ժողովում բյուջեի քննարկումներից հետո առիթ եմ ունեցել անդրադառնալու ռեյտինգայինի թեկնածուների խնդրին, երբ ցուցակի ամբողջական պատկերը կլինի, նոր կքննարկենք»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

 

 

 

 

 

 

 

Լրագրողի այն հարցին, թե պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին կարո՞ղ է լինել ՔՊ-ի ցուցակում, Արայիկ Հարությունյանը նշեց, որ ինքը նման տեղեկություններ չունի:  «Նահապետ Գևորգյանն ո՞վ է, ես նման տեղեկություն չունեմ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկությանը, թե ՔՊ ցուցակում կլինի նաեւ քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի քույրը, Հարությունյանն արձագանքեց. «Երբ որ դուք մեր ցուցակը տեսնեք՝ այն ձեզ դուր կգա»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին