▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

12-ամյա վանաձորցի երեխայի դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնոթյան հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությանյանը:

Նրա խոսքով՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, նոյեմբերի 9-ին հայտնաբերվել է նոյեմբերի 6-ից որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին: Երեխան ուներ աուտիզմ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին