▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղրամյան 26-ը ավելի հարմարավետ է աշխատակիցների համար. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ իր աշխատակազմի աշխատակիցների համար ավելի հարմարավետ է Բաղրամյան 26-ում աշխատելը։

«Բաղրամյան 26-ը ավելի հարմարավետ է աշխատակիցների համար, և ես ուրախ եմ դրա համար և կրկին ուզում եմ նշել, որ ես պատրաստ եմ և՛ Ազգային ժողովի, և՛ վարչապետի հետ լուրջ համագործակցության ի շահ մեր երկրի», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի նախագահը։

 


 

«Իհարկե, նախագահի համար, անձնապես ինձ համար, թե որ շենքում կաշխատեմ, կարևոր չէ։ Կարևոր է աշխատակիցների համար, թե որ շենքը ավելի հարմարավետ է աշխատանքի համար։ Ցավոք սրտի, Մաշտոցի 47-ը, որ հոյակապ շենք է, շատ գեղեցիկ, շատ լավ հարևանությամբ, աշխատակիցների համար հարմար չէ ջեռուցման, սառեցման և մնացած բոլոր պայմաններով», - նշեց Արմեն Սարգսյանը։

Կառավարությունը երեկ հավանություն տվեց օրինագծին, որի համաձայն՝ Հայաստանի նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26, որտեղ եղել է նախկինում։ Նախորդ մի քանի ամիսներին նախագահի նստավայրը Մաշտոցի 47-ն էր։ Ազգային ժողովի հաստատմանը ուղարկված նախագծով որպես վարչապետի նստավայր սահմանվում է Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին