▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում փոփոխություններ են արվել. պաշտպանները դիմել են ՄԻԵԴ

armtimes.com-ը գրում է.  Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով որոշ զարգացումներ են տեղի ունեցել:

Տեղեկացանք, որ Քոչարյանի մեղադրանքում որոշ փոփոխություններ՝ լրացումներ են կատարվել:

 

 

Այս մասին այսօր ի պատասխան մեր հարցին ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա նաեւ ասաց, որ անմեղության կանխավարկածի եւ պաշտպանության իրավունքի խախտման հարցով մեկ շաբաթ առաջ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նշենք, որ մեղադրանքի լրացման հետ կապված օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ակնարկել էր նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

 

 

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

-Պարոն Ալումյան, մամուլում այսօր տեղեկություններ են տարածվել, որ Վճռաբեկ դատարանի դատավորները գտել են, որ ճիշտ կլինի վերաքննիչի որոշումը բեկանել եւուղարկել նոր քննության՝ այս կերպ նաեւ ձգձգելով գործընթացը: Այդ մասով ի՞նչ տեղեկություններ են հայտնի:

- Ես այդ մասին առաջին անգամ տեղեկացել եմ լրատվամիջոցներից: Սա, ես կարծում եմ, ընդամենը ինչ-որ մի ենթադրություն է, միգուցե վերլուծության արդյուք է: Եթե Վճռաբեկ դատարանը ցանկություն ունենա ձգձգելու՝ ինքը զանազան մեթոդներ ունի դա անելու եւ դա միակ տարբերակը չէ: Համենայնդեպս, Վճռաբեկ դատարանի որոշում դեռեւս չունենք, նիստի օր դեռեւս նշանակված չէ, իսկ թե ինչ տեղի կունենա նիստի ընթացքում եւ ինչ արդյունք կունենա Վճռաբեկ դատարանի դատավարությունը՝ ես հիմա հանձն չէի առնի կանխատեսել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին