▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կընդունվի որոշում, որ ՀՀԿ֊ն մասնակցում է ընտրություններին. Շարմազանով

 

Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ ամենայն հավանականությամբ կընդունվի որոշում, որ կուսակցությունը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ըտնրություններին:

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է ցուցակը իր, Արմեն Աշոտյանի և Վիգեն Սարգսյանի գլխավորելուն, Շարմազանովն ասաց. «Մենք ցուցակի հետ կապված որևէ հարց չենք քննարկել, մի բան կարող եմ ասել, որ ես երբեք ոչ մանդատի, ոչ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ նաև Արմեն Աշոտյանը ևս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, և ցուցակը լավ տեղ ունենալու համար չէ, մենք ամեն մեկս ունենք մեր տեղը, դա Աստված է մեզ տվել և անկախ նրանից, թե ով որ համարը կլինի պետք է պայքարել»։

Նա նշեց, որ ճիշտ աշխատանքի դեպքում հանրապետական կուսակցությունը երկրորդ տեղի ամենահավակնորդն է:

Հարցին, թե խնդիր չի համարում, որ շատ ձայն բերող պատգամավորները այս ընտրություններին չեն մասնակցելու, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նախ մենք բոլորին հաջողություն ենք մաղթում, բացի դրանից, ՀՀԿ-ն այսօր ունի այլ խնդիր, իսկ 2017 թվականին այլ խնդիր ուներ:

 

 

 

2017 թվականին մենք գնում էինք 50-60 տոկոս հավաքելու, բացարձակ մեծամասնություն դառնալու, այսօր մենք գնում ենք դառնալու խորհրդարանում միակ և ամենահիմնական ընդդիմադիր ուժը, գնում ենք՝ երկրորդ ուժը լինելու ակնկալիքով, և պետք է գնանք ազգային քրիստոնեական ընդդիմադիր կեցվածքով ու կոչ անենք հանրությանը՝ ընտրեն իսկական ընդդիմադիր կուսակցությանը»,- ասաց նա և նշեց, որ բոլորը պետք է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեն, առավել ևս նրանք, ովքեր առաջին տասնյակում են լինելու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին