▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Որքանո՞վ է աչքի լազերային վիրահատությունն արդյունավետ, կարո՞ղ է ծննդաբերության ընթացքում խնդիր առաջացնել

Երկիր կմտնեն ու երեխաներին անվճար կհասնեն հակաուռուցքային դեղամիջոցներ. Արսեն Թորոսյան

Համացանցի արձագանքն Արշակ Կարապետյանի նշանակմանը վարչապետի խորհրդական. Ո՞վ է նա

Հեղինակավոր The Economist պարբերականը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»

«Հայերը գրավել են ռուսաստանյան հեռուստաեթերը». սրտնեղում են ադրբեջանցիները



2018-11-12 10:47:51

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանում կրկին նեղված են ռուսասռանաբնակ հայտնի հայ քաղաքագետների ակտիվությունից...Հատկապես Բաքվում հիստերիա է սկսվում,երբ ռուսաստանյան ինչ-որ հեռուստաընկերության եթերում հայտնվում է հայտնի արևելագետ Սեմյոն Բաղդասարովը...Հատկապես,ազեր-կոյունլուներին դուր չէր եկել վերջինիս հայտարարությունը՝Առաջին աշխարհամարտի 100-ամյակի ավարտին նվիրված թոք-շոուի ժամանակ,որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը պետք է վերանվանել Արևելյան Հայաստանի Հանրապետության,քանի որ ներկայիս ՀՀ-ն զբաղեցնում է պատմական Հայաստանի ընդամենը 7 տոկոս տարածքը,իսկ մեծ մասը գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ...Պատմանակ ընտրովի փաստերով առաջնորդվող մեր արևելյան հարևանները փորձում են սեփական մկկացող հասարակությանը ապացուցել,որ Բաղդասարովը ստախոս է և կեղծում է պատմությունը, սակայն,չգիտես ինչու,բացարձակ չեն հիշատակում Սևրի պայմանագիրը,որը որևէ մեկի կողմից չի չեղարկվել կամ ուժը կորցրած ճանաչվել...Ալիևի հոդվածագրերը շատ լավ տեղյակ են այդ ամենի մասին,բայց դրա մասին տեղյակ չէ ալիևյան ԶԼՄ-ների կողմից զոմբիացված և ապատեղեկատվությամբ սնուցվող ազերի-թուրքը...

 

 

 

 

 

 

 

 

Բաղդասարովին «վրաերթի» ենթարկելով ալիևյան գրպանային ԶԼՄ-ի լրագրողը նաև փաստում է,որ գրեթե բոլոր ռուսաստանյան հեռուստաալիքների քաղաքական թոք-շոուները «օկուպացված» են հայերի կողմից... Պաշտոնական Բաքում այս հոդվածով նաև փորձում է բացել Կրելմի «աչքերը».պարզվում է ռուսաստանյան եթերը ողողած հայերը սպասարկում են ոչ թե Մոսկվայի,այլ Երևանի շահերը...
Այս ամենում ամենազավեշտալին նրանում է,որ Մոսկվայի շահերի մասին բարբաջող ալիևյան haqqin.az կայքը ինքն է «օկուպացված» հակառուսական տարրերով և երբևէ չի վարանել ՌԴ-ին մեղադրելու Ադրբեջանի գրեթե բոլոր դժբախտությունների մեջ,ինչպես նաև սպասարկելով Անկարայի հակառուսական քաղաքականությունը...
Ադրբեջանցիների հակահայկական սույն հիստերիայի ժայթքումը պայմանավորված է մեկ հանգամանքով՝ նախանձով...
Ադրբեջանում սարսափելի սրտնեղում են այն հանգամանքից,որ ՌԴ-ում բնակվող 3 միլիոնից ավելի ադրբեջանցիների մեջ չկա գեթ մեկ քաղաքագետ կամ վերլուծաբան,ումով Բաքվում կհպարտանային և ով կպաշտպաներ ադրբեջանցիների շահերը...Այդ հանգամանքը հաշվի առնելով էլ Ալիևի աշխատակազմը ահռելի գումարներ է ծախսում ռուսաստանյան ոչ առաջին թարմության քաղաքագետների,վերլուծաբանների և քաղաքական գործիչների գնելու համար... Օրինակ՝հարբեցող քաղաքագետ Սերգեյ Մարկովին,«նավթալինոտ» քաղաքագետներ Դուգինին,Կորոտչենկոյին և Պրոխանովին,պատմաբան Պոմպեևին,ՌԴ Պետդումայի պատգամավոր Սավելևին և այլ ծախու կերպարների...Բաքվում այս կերպարներին օգտագործում են «ամբողջ ծրագրով»...Դրանք ոչ միայն «30 արծաթի» դիմաց ադրբեջանամետ և հակահայկական բովանդակությամբ մեկնաբանություններ և հարցազրույցներ են տալիս ռուսաստանյան և ադրբեջանական ԶԼՄ-ներին,այլև պարտավորված են նույնիսկ շնորհավորել Իլհամ և Մեհրիբան Ալիևների ծննդյան օրերը՝հրապարակելով Ալիևի աշխատակազում գրված պաթոսախառը շնորհավորական ուղերձները... Մերթընդմերթ սրանք նաև անդրադառնում են լաչառ Լեյլային՝այցելելով վերջինիս կողմից Մոսկվայում կամ Բաքվում կազմակերպված գրական երեկոները կամ ինչ-որ այլ հակահայկական միջոցառումներ...

 

 

 

 

 

 

 

 

Բաքվում կարծում են,որ եթե ազերի-թուրք վերլուծաբաններ և քաղաքագետներ ունենային Մոսկվայում,ապա ավելի հեշտ կլիներ ռուսասռանցիներին ադրբեջանամետ դարձնել...Ադրբեջանում նաև լավ հասկանում են,որ գնված «դուգինների»,«պրոխանովների» կամ «սավելևների» վրա հույսը դնելը տարրական հիմարություն է...Երբ նավթադոլարների հոսքը դեպի նրանց գրպանները վերջանա,վերջիններս կարող են դառնալ մոլի հակաադրբեջանցիներ...
Հենց դրանով է պայմանավորված,որ ռուսաստանյան հեռուստաեթերներում շատ երևացող Բաղդասարովին, Կուրղինյանին,Միհրանյանին կամ ինչ-որ մեկին ում ազգանունը վերջանում է «յան»-ով տեսնելիս Բաքվում տարրականորեն հիստերիայի մեջ են ընկում...
Ադրբեջանում վերջապես պետք է հասկանան,որ քոչվոր թուրքերը չեն սիրում «խելացի» գործերով զբաղվել... Ռուսաստանաբնակ ազերի-թուրքերը նախընտրում են շուկաներում կանաչի և բանջարեղեն վաճառել,քան իրենց թանկագին ժամանակը տրամադրել ինչ-որ քաղաքագիտություն կամ պատմություն ուսումնասիրելուն...
Հ.Գ.Ի դեպ,մինչև 2016 թ-ի վերջերը ռուսաստանյան եթերում երևում էր ադրբեջանցի Հեյդար Ջեմալ անունով մեկը,ով ռուսաստանցիների հիշողության մեջ մնաց որպես ռադիկալ իսլամիստ,ֆաշիստ,ռուսոֆոբ և պանթուրքիստ...»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.