▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Որքանո՞վ է աչքի լազերային վիրահատությունն արդյունավետ, կարո՞ղ է ծննդաբերության ընթացքում խնդիր առաջացնել

Երկիր կմտնեն ու երեխաներին անվճար կհասնեն հակաուռուցքային դեղամիջոցներ. Արսեն Թորոսյան

Համացանցի արձագանքն Արշակ Կարապետյանի նշանակմանը վարչապետի խորհրդական. Ո՞վ է նա

Հեղինակավոր The Economist պարբերականը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Նիկոլայ Սվանիձեին



2018-11-12 17:31:05

Քաղաքական մեկանաբան Նիկոլայ Սվանիձեի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանը խոսել է իր նոր լույս տեսած գրքի մասին, ուր խոսում է ժամանակակից Հայաստանի քաղաքական կյանքի մասին, որում էական է նաև իր դերակատարությունը, ինչպես նաև վերակառուցման ժամանակաշրջանի ու ԽՍՀՄ փլուզման մասին։

«Երկրի գաղափարախոսությունն արդեն ճեղք էր տվել, իսկ ղեկավարությունը չուներ նոր գրավիչ գաղափարներ, որ դրանք առաջարկեր հասարակությանը։ Բացի դրանից, չկար նաև քաղաքական կամք ԽՍՀՄ փլուզումը թույլ չտալու համար»,- մասնավորապես նշել է Ռոբերտ Քոչարյանը։

 

 

 

 

 

Քոչարյանը հակադարձել է այն պնդումներին, թե ԽՍՀՄ փլուզումը սկսվել է Ղարաբաղից։

«Երկրի փլուզումը սկսվեց բոլորովին այլ պատճառներով։ Պարզապես դա առավել ակնհայտ երևաց այն հատվածներում, ուր լարվածությունն ամենաուժեղն էր, երբ ազգային գործընթացներ էին ընթանում։ Իսկ Խորհրդային Միությունում փորձում էին դա խլացնել, և երբ Մոսկվայում իմ հանդիպումների ժամանակ ես փորձում էի բացատրել իրավիճակը, ինձ ասում էին, որ այդպիսի պրոցեսները ԽՍՀՄ-ում շատ են, և մեկի լուծումը կարող է բերել շղթայական ռեակցիայի:

Հայկական կողմը ԽՍՀՄ ղեկավարությանը զգուշացրել է, որ այս հարցը չլուծելն անդառնալի հետևանքների կհանգեցնի, բայց ըստ էության, Մոսկվայում այնքան էլ լավ չեն պատկերացրել իրավիճակի լրջությունը»,- ասել է Քոչարյանը։

Գրքում բավականին կտրուկ արձագանքների հետ մեկտեղ՝ կան նաև նախկին խորհրդային որոշ ղեկավարների վերաբերյալ դրական հիշատակումներ, որոնցից են Եվգենի Պրիմակովն ու Ղարաբաղի հարցերով ԽՍՀՄ հանձնակատար Արկադի Վոլսկին՝ վերջինիս, ըստ Քոչարյանի՝ մինչև այսօր էլ մեծ գոհունակությամբ ու ակնածանքով են հիշում Ղարաբաղում, ով այն քչերից մեկն էր, որ պատկերացնում էր խնդիրը։

Մանրամասները՝ տեսանյութում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.