▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսաուղերձ՝ Նիկոլ Փաշինյանին. զբոսաշրջության կոմիտեում բարձիթողի վիճակ է

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի փոխնախագահ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքում հրապարակված տեսանյութի միջոցով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արթուր Խաչատրյանը հայտնել է կոմիտեում տիրող բարձիթողի վիճակի մասին։

 

Ավելի ուշ Արթուր Խաչատրյանը հայտնել է, որ ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից

 «Հարգելի' հարազատներ, ընկերներ, գործընկերներ, սիրելի' ֆեյսբուքյան ակտիվիստներ,
Ի լրումն ավելի քան 4000 դիտման արժանացած իմ հայտնի տեսաուղերձի` տեղեկացնում եմ, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 12.11.2018 թվականի թիվ 1022-Ա հրամանով այսօր ազատվեցի Զբոսաշրջության կոմիտեի նախագահի 1-ին տեղակալի պաշտոնից:
Ազատման հիմքերին, մանրամասներին և հետագա անելիքներին կանդրադառնամ ավելի ուշ:
Իսկ այժմ, օգտվելով առիթից, ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլորին, ում հետ երբևիցե բախտ է վիճակվել աշխատելու նույն հարկի տակ: Այս նախարարությունն ինձ հնարավորություն է տվել ամբողջությամբ ընկալելու պետական համակարգը և դրա գործառնությունները, իսկ ընդհանուր պետական կառավարման համակարգում և երկրի տնտեսական կյանքում ՀՀ տնտեսական զարգացման նախարարության դերակատարումը շատ ավելի մեծ է, քան մեր պատկերացումները:


Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել նրանց, ովքեր երբևէ որևէ պատասխանատու պաշտոն այս գերատեսչության ներքո վստահել են ինձ: Մեծապես շնորհակալ եմ նրանց, ովքեր վերջին լարված աշխատանքային օրերին ինձ հետ միասին բարձրաձայնեցին առկա տհաճ երևույթի մասին: Ինչու չէ նաև նրանց, ովքեր լուռ հետևեցին` միգուցե սրտի խորքում համաձայնելով հնչեցրածս խնդրի հետ:
Անցակետի պատասխանատուներից մինչև նախարար` մաղթում եմ բոլորիդ առողջություն...»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին