▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Ղազարյանի Հայաստան վերադարձնելու հարցը մնում է ԱԳՆ օրակարգում. Աննա Նաղդալյան

 

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձավ ամիսներ առաջ ադրբեջական կողմում հայտնված Կարեն Ղազարյանի  ճակատագրին։

 

 

 

 

 

 

 

 

 


«Ի սկզբանե հստակ էր, որ Ադրբեջանի իշխանությունները փորձելու են անհայտ հանգամանքներում Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու ներգրավմամբ թատերական բեմականացում ներկայացնել, նրան ներկայացնել որպես դիվերսանտի։ Բայց նրանց առաջնային սցենարը կարծես թե տապալվեց, քանի որ Կարեն Ղազարյանը հոգեկան խնդիրներ ուներ և բանակում չէր ծառայել:

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա նկատմամբ դատական գործընթաց բեմականացնելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ծանր մեղադրանքով գործում ներգրավել ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մարդու, որը մարդասիրական միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Այս ֆարսը միայն մեկ նպատակ է հետապնդում. առողջական խնդիրներով մարդուն ներկայացնել որպես հանցագործ և որոշակիորեն հավասարության նշան դնել ծանր հանցագործություն իրականացրած դիվերսանտների միջև։ ԱԳՆ-ի կողմից համապատասխան քայլեր են իրականացվում, օրակարգում շարունակում է մնալ Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու հարցը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին