«Ղեկը աջ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվել, որում նշվում է սպասվող մեծ բողոքի ակցիայի մասին.
«Նոյեմբերի 14-ին` առավոտյան ժ. 9:30-ից, ՀՀ Կառավարության շենքի մոտ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կազմակերպում են մեծ բողոքի ակցիա` Տրանսպորտի և Կապի նախարարության կողմից Բագրատաշենի անցակետում կուտակված 300-ից ավելի և Վրաստանում կուտակված աջ ղեկերով մեքենաների խնդրի` իրենց կողմից առաջարկվող լուծման նախագծի տարբերակի դեմ»,-ասված է հայտարարության մեջ։