▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախալցխայում ձերբակալվել է հայկական դպրոցից դուրս եկող աղջիկներին հետևող պակիստանցին

Ախալցխայում ձերբակալվել է Պակիստանի  37–ամյա քաղաքացի, որը հայկական դպրոցի հարակից փողոցում հետեւել է դպրոցից դուրս եկող աղջիկներին: Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը։

 


 

 

 

Տվյալ տղամարդը  Ախալցխայում աշխատում էր սննդի կետերից մեկում եւ ապրում էր ինչ-որ հյուրանոցում:

Մի քանի օրվա ընթացքում թվով 7 աղջիկները հայտնվել են կալանավորվածի հետապնդման թիրախում: Նրանք արդեն ծնողների հետ միասին վկայություն են տվել իրավապահներին:

 

 

 

 

 

Դպրոցի հարեւանությամբ ապրող քաղաքացիներից մեկի խոսքերով՝ դեպքը պատահել է քաղաքի հայկական դպրոցի փողոցում, երբ դպրոցական աղջիկները մի քանի օրերի ընթացքում նկատել են նրանց հետեւող 37 ամյա տղամարդուն:

 

 

 

 

 

 

«Աղջիկները կատարվածի առիթով տեղեկացրել են իրենց ծնողներին, ինչի արդյունքում ծնողները սկսել են հետեւել եւ թաքուն նկարահանել երեխաներին հետեւող տղամարդուն: Վերջապես բավարար փաստեր կուտակելով աղջիկների ծնողները դիմել են իրավապահ մարմիններին, ովքեր հայտնաբերել եւ ձերբակալել են տղամարդուն: Պարզվել է, որ 37 ամյա տղամարդը Պակիստանի քաղաքացի է եւ ապրում էր Ախալցխայի հյուրանոցներից մեկում»,-պատմում է դեպքին ծանոթ քաղաքացին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին