▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ-ը կանխել է «ափիոն» և «մարիխուանա» տեսակի թմրանյութների ներկրման փորձեր

 

 

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ Ոստիկանության Կապանի բաժնի ու ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ «Ագարակ» սահմանային անցակետի մաքսային գոտում Իրանից ժամանած ՀՀ քաղաքացիներ Ա.Մ-ի եւ Ա.Կ-ի նկատմամբ իրականացրել են հսկողություն, ինչի արդյունքում՝ վերջինս իր մարմնից դուրս է հանել 52 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութ: ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

 

Մեկ այլ դեպքով էլ՝ Մաքսանենգության դեմ պայքարի եւ Արեւմտյան մաքսատուն-վարչությունների աշխատակիցների համատեղ իրականացված հսկողության արդյունքում, ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ի անվամբ ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված փոստային ծանրոցում առկա շամպունի տարայից հայտնաբերվել է փաթեթավորված 37 գրամ «մարիխուանա» տեսակի թմրանյութ: Դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Փոստային առաքանու իրական հասցեատիրոջը հայտնաբերելու նպատակով Ոստիկանության ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նոր Նորքի  1-ին զանգվածից Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Զ.Հ-ն: ՊԵԿ քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:

Կարդացեք նաև՝ Ապօրինի թմրաշրջանառության նոր դեպք է բացահայտվել

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին