▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավայրերը նորոգվել են ոչ թե բյուջեից հատկացված գումարի, այլ դատապարտյալների հաշվին. Փաշինյանը՝ Զեյնալյանին

 

 

 

Քրեակատարողական հիմնարկները կնորոգվեն ոչ թե դատապարտյալների, այլ պետական գումարներով. այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դատապարտյալ եղած ժամանակ նկատել է, թե ինչպես էին կալանավայրերը նորոգում կալանավորներից հավաքած գումարներով.

«Կան ավանդույթներ, որոնցից մեկի համաձայն՝ պետական բյուջեից, երբ գումար էր հատկացվում ՔԿՀ-ներում որևէ աշխատանք կատարելու համար, դա կատարվում էր դատապարտյալներից հավաքվող գումարների հաշվին, իսկ պետական բյուջեից հատկացումը, թե ինչ էր լինում, մնում էր կռահել։ ՔԿՀ-ում եղած ժամանակ մի քանի նման երևույթ նկատել եմ»,- ասաց Փաշինյանը։

 

 

 

 

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն էլ ի պատասխան նշեց, որ 10 տարուց ավելի է այս համակարգում կապիտալ վերանորոգումներ չեն կատարվել, միայն ընթացիկ խնդիրներ լուծելու համար են դատապարտյալներից գումար հավաքել, ինչը անօրինական է եղել։ «Այս երևույթը մեր Կառավարության կողմից արգելվել է, և հետևում ենք, որ որևէ շեղում տրված հրահանգից չլինի»,- ասաց Արտակ Զեյնալյանը։  

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին