▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչպե՞ս էր աշխատում Շիրակի հանրային հեռուստատեսությունը

2019 թվականի համար Շիրակի հանրային հեռուստատեսությանը բյուջե չի նախատեսվել: 

Այս ընկերությունում Asekose.am-ի աղբյուրը նշում է, որ չնայած որոշումը ենթադրում է աշխատատեղերի փակում, սակայն շատերի մոտ այն սպասելի էր ու նույնիսկ հասականալի:

Շիրակի հանրային հեռուստատեսություն  ՓԲԸ-ի  տնօրեն Արթուր Ղանդիլյանի վերաբերյալ իր իսկ աշխատակիցների կարծիքը  մեզ հետ զրույցում ներկայացրած աղբյուրը նշեց, որ հեռուստատեսության ռեյտինգը գտնվում է, մեղմ ասած, ցածր մակարդակի վրա։

 

 

 

«Հանրության մեծ մասը չի վստահում այս կառույցին, որովհետեւ տարիներ շարունակ Ա․ Ղանդիլյանն այն ծառայեցրել է հանրապետականների եւ սկանդալների կենտրոնում հայտնված իր մի խումբ մտերիմների շահերի սպասարկմանը։ Նա հեռուստատեսության գույքը, սարքավորումները, աշխատակիցներին ու տրանսպորտային միջոցներն օգտագործում է անձնական նպատակներով (օրինակ՝ այս տարվա օգոստոսի 19-ին հեռուստատեսության գույքն ու աշխատակիցներն անհատույց օգտագործվել են դստեր հարսանիքի նկարահանումներում)»,-նշում է մերզրուցակիցը։

«Արթուր Ղանդիլյանը, հանդիսանալով «Ցայգ» հեռուստաընկերության համասեփականատերը(ինչն անթույլատրելի է ազատ մրցակցության բացակայության տեսանկյունից) Շիրակ ՀԸ եկած հաղորդումների և գովազդների պատվերներն ուղորդում է «Ցայգ»»,-ասում է մեր զրուցակիցն ու ավելացնում՝ «նա մշտապես բղավում է աշխատակիցների վրա, վիրավորում նրանց ու  խնդիրները չլուծելու համար անհարկի վեճեր հրահրում»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նաև նշվում է, որ աշխատակիցներից ոմանք հեռացվել են աշխատանքից ճշմարտությունը բարձրաձայնելու պատճառով։ Բացի այդ՝ աշխատավարձերի մի մասն ու արձակուրդայիններն անհիմն ուշացվում են եւ դա պատճառաբանվում է գումար չլինելով, ինչի պատճառով աշխատավարձ ստանալու օրերն ուղեկցվում են բախումներով ու վեճերով։

«Նա աշխատանքից հեռացնում է մարդկանց եւ նրանց փոխարեն նշանակում իր հարազատ-բարեկամ-խնամի-ծանոթներին, ովքեր տղայական ռազբորկաներով վախի մթնոլորտ են ստեղծում նրանց համար, ովքեր փորձում են դժգոհել անօրինությունից։ Նա տարիներ շարունակ անմնացորդ նվիրված է եղել ՀՀԿ-ին, իսկ հեռուստատեսությունն օգտագործել իշխանությունների շահերի սպասարկման գործում եւ վայելել է պատգամավոր Արման Սահակյանի հովանավորությունը, ինչն էլ թույլ է տվել Ա․ Ղանդիլյանին անպատժելի զգալ եւ վարվել այնպես, ինչպես կամենում է»,-նշում է մեր զրուցակիցն ու տարակուսած նաև բացահայտում, որ աշխատակիցներն իրենց ֆինանսական միջոցների, պարգեւավճարների եւ պահումների վերաբերյալ տեղեկանում են Ա. Ղանդիլյանի կնոջից, ում գործառույթներն աշխատակիցներին անհայտ են։ 

 

Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի կարծիքը, պարզաբանումը կամ արձագանքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին