▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն և աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի համալսարանի շրջանավարտների հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է «Մեգերյան կարպետ»-ի թանգարանով՝ ծանոթացել ընկերության գորգագործական աշխատանքներին:

Ընկերության ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել «Մեգերյան կարպետ»-ի զարգացման ծրագրերը: Մտքեր են փոխանակվել Հայաստանում գորգագործության զարգացման հեռանկարների շուրջ: 
 

 Այնուհետև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հարվարդի համալսարանի հայ շրջանավարտների հետ: Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատելով նրանց ստացած ուսումը՝ նշել է, որ շահագրգռված է պետական կառավարման համակարգում վերջիններիս ներգրավմամբ:

Վարչապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ նրանց գիտելիքներն ու կարողությունները կարող են նպաստել պետական կառավարման համակարգի զարգացմանն ու արդիականացմանը: Քննարկվել են նաև Հայաստանի զագացման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին