▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Որքանո՞վ է աչքի լազերային վիրահատությունն արդյունավետ, կարո՞ղ է ծննդաբերության ընթացքում խնդիր առաջացնել

Երկիր կմտնեն ու երեխաներին անվճար կհասնեն հակաուռուցքային դեղամիջոցներ. Արսեն Թորոսյան

Համացանցի արձագանքն Արշակ Կարապետյանի նշանակմանը վարչապետի խորհրդական. Ո՞վ է նա

Հեղինակավոր The Economist պարբերականը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»

Աննա Հակոբյանը ներկա է եղել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բացված երեխաների նկարների ցուցահանդեսին



2018-11-15 22:51:03

Այսօր ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հերթական անգամ ուրախ տրամադրություն էր թևածում: Բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր երեխաների ձեռքի աշխատանքների, մասնավորապես նկարների յուրահատուկ ցուցահանդես: Իսկ նկարները յուրահատուկ են, քանի որ նկարել են համալսարանական հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում բուժում ստացող երեխաները, ովքեր բժիշկների և ծնողների աջակցությամբ պայքարում են իրենց առողջության համար:

 

 

Ինչպես տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից, ցուցահանդեսին ներկա էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, բուժաշխատողներ, պարզապես ցուցահանդեսով հետաքրքրված մարդիկ: Աննա Հակոբյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ ծանոթացավ ցուցահանդեսում ներկայացված բոլոր աշխատանքներին, անմիջական մթնոլորտում զրուցեց բուժում ստացող փոքրիկների հետ:

 

 

Ցուցահանդեսից ավարտից հետո հիվանդանոցի դահլիճում տեղի ունեցավ «Ունեմ դիաբետ՝ չունեմ խնդիր» խորագրով միջոցառում ՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան՝ նոյեմբերի 14-ին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը միջոցառման սկզբում կիսվեց իր մտահոգություններով ՝ նշելով, որ սթրեսային իրավիճակները, ցավոք, շատ անգամ դառնում են մեր երեխաների հիվանդությունների զարգացման պատճառ:

 

 

«Խոսքս ուղղելով մեր ծնողներին, խնդրում եմ հնարավորինս զերծ պահեն երեխաներին սթրեսային իրավիճակներից: Չկա հիվանդ և առողջ երեխա, բոլորը պետք է լինեն լիարժեք և երջանիկ»,- ընդգծեց ռեկտորը: Արմեն Մուրադյանը երեխաներին մաղթեց ամենայն լավն ու բարին՝ ցանկանալով, որ նման հիվանդությունների հետ կապված երբևիցե մտահոգություն չունենան:

«Սիրելի՛ երեխաներ, գունազարդ լինի ձեր ապագան այնպես, ինչպես դուք պատկերում եք ձեր նկարներում, բացառիկ ազնիվ մոտեցումներում և հեռանկնարներում, մենք ամուր կանգնած ենք ձեր կողքին»,- հավելեց բուհի ղեկավարը:

 

 

 

 

 

 

 

 

 

Աննա Հակոբյանն էլ իր հերթին նշեց, որ երեխաները պետք է միշտ ուշադրության կենտրոնում լինեն և ունենան նաև զվարճանքներ:

«Մենք պարտավոր ենք նրանց համար ամեն ինչ անել»,- շեշտեց նա: Հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան ներկայացրեց հիվանդության պատմության մասին մի շարք տվյալներ՝ նշելով, որ աշխարհում յուրաքանչյուր տարի մոտ 86 հազար դեպք է գրանցվում:

 

 

 

 

 

 

«Դիաբետը վերահսկել հնարավոր է, այն չպետք է խանգարի երեխային ապրել լիարժեք կյանքով: Բժիշկը միայն 5 տոկոսի բուժման հաջողության համար է պատասխանատու, մնացածը 95 տոկոսը ծնողի, պատցիենտի աշխատանքն է» ,-նշեց պրոֆեսորը:

Միջոցառման վերջում բուժում ստացող երեխաները ներկաների համար երգի, պարի անակնկալ համարներ էին պատրաստել:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.